Search
Close this search box.

Հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

Ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հենքի վրա դեկտեմբերի 3-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՊԲ միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության պետերը:

«Հավաքների նպատակն է ստուգել և կատարելագործել ոլորտի սպաների ունակությունները, ամրապնդել նրանց հրամանատարական կարողություններն ու բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը: Հնգօրյա հավաքների ընթացքում դասախոսությունների, մեթոդական ու գործնական պարապմունքների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, որոնք կնպաստեն ենթակա ստորաբաժանումներում աշխատանքների նպատակային ու արդյունավետ իրականացմանը», – ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: