Search
Close this search box.

Կառավարությունը կհայտարարի պահեստազորի սպայական կազմի զորակոչ

Կառավարությունը կհայտարարի 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Որոշմամբ սահմանվելու է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին: