Search
Close this search box.

Հույս ունեմ` ողբերգական վթարի պատճառները կպարզվեն սեղմ ժամկետում. Ծառուկյանը ցավակցել է

Սրտի կսկիծով տեղեկացա ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան մասին: Հույս ունեմ, որ ողբերգական վթարի պատճառները կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Մաղթում եմ համբերություն և տոկունություն՝ անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար: Հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը և զորակցությունը զոհվածների ընտանիքներին և հարազատներին։