Search
Close this search box.

Ահա թէ ինչու է Արարատի մարզպետը պատժել իր թիմակցին

Համացանցում հայտնվել է  այն տեսանյութը, որի համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր շտաբում «դեբոշ» է արել, քաշքշել յուրային Գեւորգ Բաբայանին այն բանի համար, որը մարզպետի քարոզարշավն իրականացնելիս նրա հասցեին «անհարգալից» է արտահայտվել, ինչը նաեւ հրապարակվել է ուղիղ եթերով։ Գրում է Hraparak.am-ը:

Մասնավորապես, մենք պարզեցինք, որ մարզպետը վրդովվել է, երբ իր հասցեին քարոզարշավներից մեկի ընթացքում ուղիղ եթերում Բաբայանն ասել է՝ «Գարիկ-մարիկը»։

Տեսանյությում 6.10 րոպեից սկսվում է այդ «աններելի» երկխոսությունը, Բաբայանը ի պատասխան թիմակիցներից մեկի դիտողությանը՝ «Ապե, որ ասում ես ընտրեք իմ Քայլին, հետեւից էլ ասա համար տաս», պատասխանում է, որ տեսանյութեր հրապարակեն «Գարիկ-մարիկները կտենան»։

Նշենք, որ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ցուցակում 11-րդ համարն է: