Search
Close this search box.

Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ հարվածներ է հասցրել 39-ամյա քաղաքացուն

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտակ Դ.-ն սպառնալիքներ, իսկ հետո հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի համակիր 39-ամյա Գևորգ Բ.-ին:

Միջադեպին ներկա է եղել Արարատի մարզպետ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, ով չի փորձել կանխել իր վարորդ Արտակ Դ.-ի գործողությունները։

Դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ Արտակ Դ.-ն ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Գեւորգ Բ.-ից կատարվածի մասին ընդունվել է հաղորդում։