Search
Close this search box.

Եթե Շարմազանովը անցնի սահմանները, համապատասխան պատասխան կստանա

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի մեղադրանքներին, թե կառավարությունը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը կորցնելուց հետո անդրադարձավ հերթական ձերբակալություններին:

“Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մի բան հորդորել, որ ինքը կոռեկտ մնա, որովհետև եթե ինքը շարունակի նույն ոճով անցնել կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա իր ոճաբանության համար: Ես իրեն կոչ եմ անում կոռեկտ մնալ ՀՀ վարչապետի հասցեին և խոսելիս ոճը փոխի”,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, որ վստահ է՝ ընտրություններից հետո ՀՀԿ քննադատությունը կքչանա, որովհետև ՀՀԿ-ն ներկայացված չի լինելու խորհրդարանում, քանի որ ժողովուրդն այլևս նման սխալ չի անի:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: ԱԺ նիստն այսօր չի գումարվում, քանի որ քվորում չկա: Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀԿ-ականները դիտավորյալ են անում, չեն գալիս, որպեսզի քվորում չլինի: “Չեն գալիս իրենց ընկերոջը հանձնեն: Ես չեմ կարծում, որ 14 մլն դոլարը, եթե ապացուցվի, միայն իր մոտ է մնացել: Ես վստահ եմ, որ այդ 14 մլն դոլարը տարբեր տեղեր են տարել”,- ասաց նա: