Search
Close this search box.

Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը

Հայաստանում ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանգստյան օրերին Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում, ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անհայտ անձը:

Սահմանախախտը որևէ դիմադրություն չի ցուցաբերել և ներկայացել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի (ծնված  1985 թվականին): Անձնական ստուգման ժամանակ՝ ինքնությունը հաստատող փաստաթղթեր և արգելված առարկաներ չեն հայտնաբերվել:

Այս պահին՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվածի նկատմամբ իրականացնում է ստուգման համալիր աշխատանքներ:

Ի դեպ, սա արդեն նախորդ շաբաթվա ընթացքում Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում իրավախախտի ձերբակալման երկրորդ դեպքն է: