Search
Close this search box.

Ասում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը կվերարտադրվի. «Իմ քայլի» քարոզարշավը՝ Սիսիանում

«Իմ քայլի» քարոզարշավը Սիսիանում

«Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սիսիանում:

Քարոզարշավի 7-րդ օրը Փաշինյանը հանդիպելու է նաև Ջերմուկի., Վայքի, Եղեգնաձորի և Արենու բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ երեկ՝ քարոզարշավի 6-րդ օրը, Փաշինյանը եղել է Գորիսում և Կապանում, որտեղ խոսել է ներկայիս խնդիրների ու ապագա ծրագրերի մասին:

«Ասում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը կվերարտադրվի, հետո էլի կվերարտադրվի: Բայց ՀՀ քաղաքացին կանգնեց ու ասաց, որ դուք սխալվում եք, մենք ճիշտ ենք: Սա համաշխարհայնորեն համարվում էր անհնար»,- երեկ Կապանում ասել է Նիկոլ Փաշինյանը: