Search
Close this search box.

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նոր իշխանությունը 6 ամսում

Կառավարություն

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նոր իշխանությունը 6 ամսում:

.Գահընկեց է եղել Սերժ Սարգսյանը։
.Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն է լինելու։
.Հանրության համար բաց են ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի դարպասները։
.Մայրաքաղաքը նոր քաղաքապետ և գլխ․ ճարտարապետ ունի։
.Այլ քաղաքապետեր, մարզպետներ, համայնքապետեր, գերատեսչությունների ղեկավարներ են փոխվել։
.«Սասնա ծռերը» ազատության մեջ են, հիմնել են կուսակցություն և մասնակցելու են ընտրություններին։
.Շանթը, Արկադի Վարդանյանը, այլք բանտում չեն։
.Մատենադարանը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի ՍՍ-ի եղբոր փոխարեն։
.Ոստիկանական ստորաբաժանումները գնում են սահման հսկելու։
.Հացահատիկ մշակող հողագործին յուրաքանչյուր հա-ի համար 60 հազար դրամ օգնություն են տալիս։
.Երկրորդ երեխայի համար տրվող միանվագ նպաստի չափը երեք անգամ ավելացել է՝ դառնալով 150 հազար դրամ։
.Երեսուն տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների բուժանձանակազմի և բժիշկների աշխատավարձը։
.Եկող տարեսկզբից զգալիորեն բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը։
.Կանգնել է արտագաղթը։
.Ավելացել են դրամական մուտքերը, գռփած գումարներ են բյուջե վերադարձվել։
.Բազմաթիվ դատական գործեր են հարուցվել պետական միջոցները վատնողների, երկիրը կողոպտողների, պաշտոնական դիրքը չարաշահողների, իշխանությունը բռնազավթածների դեմ։
.Միջազգային ասպարեզում մեր վարքը բարձրացել է։
.Սահմանում լարվածությունը թուլացել է։
.Կա ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման քաղաքական կամք։
.Հայաստանում փոփոխությունների պատճառով քաղաքացիական պատերազմ, տնտեսական քաոս չի եղել, արյուն չի հեղվել, թշնամի պետությունների թիվը չի ավելացել, տարածք չի զիջվել
.Ազատագրվեց Էջմիածինը բռնապետությունից
.Հարյուրավոր մարդիկ համաներումով բանտերից ազատվեցին
.Արագաչափերի տուգանքները զրոյացվեցին
.Բանկերի վարկերի տոկոսների համաներում եղավ
.Կուտակայինի շեմը իջեցվեց 5%-ից դառնալով 2.5%
.Ոստիկանը վայելում է հարգանք և ծառայում է ժողովրդին
.Ունենք նորմալ ԱԱԾ ղեկավար ով 30-50% աշխատավարձի բարձրացում արեց համակարգում
.Հայկական ֆուտբոլը ազատագրվեց նեմեցից
.և այլն:

Այս կետերը կամ կետերի մի մասը հնարավոր է ոմանց սրտով չեն, բայց Հայաստանի բարեկեցիկ և լուսավոր ապագան մոտ է: Շնորհակալություն: