Search
Close this search box.

Ինչու ես չեմ բացահայտել մարտի մեկը. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Երբ մտահոգ ես…
Իսկ ոնց կարող եմ չմտահոգվել, երբ անկեղծորեն սիրում եմ այս չքնաղ և քարքարոտ երկիրը, որը բազմիցս ավերվել է թշնամու կողմից, երբ մեծ հպարտություն եմ զգում, որ այս տանջված ու հպարտ ժողովրդի զավակն եմ:

Երբեմն ինձ հարցնում են՝ դուք եղել եք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ինչու չեք բացահայտել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործությունները: Իսկ ես ինչպես կարող էի բացահայտել այդ հանցագործությունները, երբ դրանք բացարձակ կապ չունեին իմ համակարգման հետ:
Իսկ ես համակարգել եմ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության, Միջազգային իրավական կապերի, Իրավական ապահովման և եվրաինտեգրման, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման բաժինների և դատախազության դպրոցի աշխատանքները;

Հ.Գ. Իրավապահ մարմինների ղեկավարների տեղակալները համակարգում են իրենց հանձնարարված բնագավառները, հետևաբար չեն կարող այդ համակարգումից դուրս ինքնիրավչությամբ զբաղվել, հակառակ պարագայում անխուսափելիորեն կենթարկվեն կարգապահական պատասխանատվության և կարող են հեռացվել նաև զբաղեցրած պաշտոնից:

Իսկ ոնց կարող էի մտահոգ չլինել, այսօր նշված գործերի բացահայտման առումով բնավ էլ մտահոգ չեմ: