Search
Close this search box.

Արարատի մարզը մի շփոթեք հիվանդանոցի հետ

Իմ քայլը դաշինքը Արարատի մարզում հայտնվել է խայտառակ վիճակում, ի շնորհիվ այդ մարզում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանի, ում թյուրիմացաբար մարզպետ են անվանում: Գարիկին չահջողվեց նոր կյանք կառուցել Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում, որտեղ նա գյուղապետ էր ընտրվել, բայց հաջողվեց իր համար նոր կյանք կառուցել Արտաշատում, որտեղ նրան մարզպետ նշանակեցին: Մարզպետը չի փայլում գիտելիքներով, ինչի ականատեսը բոլորը եղան մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցի ժամանակ, բայց փայլում է անվճար սննդի նկատմամբ ունեցած իր անգահ ախորժակով:

Մարզպետ Սարգսյանը հիմա վայելում է իր կյանքի ամենաերջանիկ օրերը: Ամենաերջանիկ ենք ասում, քանի որ նա առանց ոչ մի բան անելու անվճար սնունդ է ստանում, իսկ անվճար սնվելը սրա տեսակի համար ամենամեծ երջանկությունն է: Ոչինչ չես անում, ոչնչի համար չես վճարում, իսկ քեզ կերակրում են ուզածիդ պես: Ճիշտ է ոչ մի բան չանելը մի քիչ հարաբերական է, քանի որ ասում են, մարզպետ Գարիկը ինչ որ բան արել է, այսպես կոչված նախնական ներդրման տեսքով, որը հիմա նրան դիվիդենտներ`փայաբաժին է բերում սննդի տեսքով: Նա Արտաշատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ է նշանակել Համբարձումյան Համիկին: Համիկը իր ուզածն է անում հիվանդանոցում, իսկ դրա դիմաց ամեն օր իր տանը կերակրում է մարզպետ Գարիկին: Գործարքը երկուստեք շահավետ է, չնայած Համիկի համար այն անհամեմատ շահավետ է, քանի որ նա զբաղվում է ոչ միայն հիվանդանոցով, այլ ամբողջ մարզով: Ունենալով իր տանը կերակրվող մարզպետ, Համիկը զբաղվում է մարզի կադրային քաղաքականությամբ և ինքն է որոշում ով պատգամավորության թեկնածու առաջադրվի, ով ինչ աշխատանքի տեղավորվի, ով ինչ պաշտոն զբաղեցնի:

Այս մարզը որ նախկինում եղել է Աբրահամյան Հովիկի, Ալիկ Սարգսյանի, Ավշարի Գրիգորյան եղբայրների, և այլ ավելի մանր տրամաչափի իշխանավորների շահերի կենտրոնում, հիմա հայտնվել է Համիկի ձեռքում: Բայց Համիկի կյանքն էլ այնքան անամպ չի, որովհետև ինչպես նախկին իշխանություններին, հիմա էլ Համիկ-Գարիկ զույգին խանգարում է նույն մարդը`Գրիշա Վիրաբյանը:Ասում են, սրանք տեսնում են, որ արտաշատցի ընտրողները այնքան էլ մեծ ցանկություն չունեն քվեարկել իրեց դատարկությամբ Տորիչելյան դատարկության սիմվոլ հանդիսացող թեկնածուների օգտին, և ավելի հակված են իրենց ձայնը տալ մի մարդու, ով արդեն 20 տարի շարունակ պայքարում է իրենց իրավունքների համար, ում կյանքի ու պայքարի ճանապարհը իրենց աչքի առաջ է: Նախորդ իշխանությունների օրինակով, ասում են նրանք դեռ չեն համարձակվում Վիրաբյանին ծեծի ենթարկելու հրահանգ տալ, և առայժմ սահմանափակվում են նրա նախընտրական պլակատների դեմ պայքարելով: Սրանց թվում է, որ եթե իրենք պատռեն Գրիշա Վիրաբյանի նախընտրական պաստառները, արտաշատցիները չեն իմանա, որ նա առաջադրվել է պատգամավորության թեկնածու, և ինքնաբերաբար իրենց ձայնը կտան իրենց առաջադրած տորիչելյան դատարկության սիմվոլներին: Ասում են մնում է Համիկ-Գարիկ զույգին մի խորհուրդ տալ. Մի թերագնահատեք արտաշատցիներին, Արարատի մարզը չշփոթեք հիվանդանոցի հետ, իսկ մարզի բնակիչներին չհամարեք կատարյալ հիվանդներ: Զբաղվեք ուրիշի հաշվին անվճար հաց ուտելով ու սրան նրան մի տեղ աշխատանքի խցկելով, մինչև որ ժողովուրդը խորհրդարան կբերի իսկապես իր ընտրյալին, ով ցույց կտա ձեր իսկական տեղը:
Ի դեպ, Գարիկ Սարգսյանը կարող է անվճար սննդի հարցով չանհանգստանալ, նրան կարելի է տեղավորել մի այնպիսի հաստատություն, որտեղ ապահովում են երեքանգամյա սննդով, բայց ոչ թե Համիկի, այլ պետության հաշվին: