Search
Close this search box.

«Մարտի 1-ի» գործով հար­ցաքննվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը և նրա առաջին տե­ղակալ Արարատ Մահտեսյանը

«Ժողովուրդ». «Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործով տեղի է ունեցել հազա­րից ավելի հարցաքննություն: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հար­ցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տե­ղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մե­ղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ:

Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վե­րաբերում է այդ օրն առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկա­նությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել՝ կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել:

Ընդ որում, «Մարտի 1-ի» առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: