Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ան­պայման մասնակցելու է ՀԱՊԿ նիստին

«ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշա­նակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար:

Նիստի-հիմ­նական թեման եղել է ԵԱՏՄ ընդհանուր տարած­քի համար գազի գնի նույնականացման հարցը: Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղա­րին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է. եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակ­ցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ:

Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաև Պուտինի մակարդակում, վերջնական խա­ղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասաց մեր աղբյուրը:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչա­պետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ան­պայման մասնակցելու է այդ նիստին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: