Search
Close this search box.

Ռեստորանները ի նշան բողոքի մեկ օրով կփակվեն

Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկությունը միության տեղադրել է իր Facebook-ի էջում:

«Այսօր կայացավ նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը: Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ Վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան)
Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարևոր որոշում`

— բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia ՀՀ ֆինանսների նախարարություն / Ministry of Finance of Armenia

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ:»