Search
Close this search box.

ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ 25-ամյա քաղաքացու մահվան վայրում նկարահանված տեսանյութը

Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան միջադեպից հետո նկարահանված տեսանյութը:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են դեպքի վայրն ու մահացածի իրերը:

Տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:

Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է:

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա:

Հայտնի է, որ մահացած ՀՀ քաղաքացին 25 տարեկան էր:
https://twitter.com/twitter/statuses/1064981711543574528