Search
Close this search box.

Լուսավոր կեղծարարները և Միշիկի ռումբը Նիկոլի տակ

Քիչ էր, որ Հայաստանի խորհրդարանում արդեն յոթ տարի նստած է կեղծարար Էդմոն Մարուքյանը, հիմա էլ նա իր հետ ուզում է խորհրդարան բերել ինչպես մամուլում է բազմիցս շրջանառվել , մեկ այլ կեղծարարի` Առաջին լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանին: Մենք հասկանում ենք, որ այս մարդկանց միավորում է Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը: Դա պետք է տեսնի և հասկանա հայ ժողովուրդը, նրա առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նման խայտառակություն Նոր Հայաստանում թույլ չտալու համար: Թե չէ Նոր Հայաստանը ինչով է տարբերվելու Գաղջ Հայաստանից, որի մարմնավորումն էին Միշիկն ու իր հովանավորյալները:
Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հայտնվեց 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ`Վանաձոր քաղաքից: Հանրապետական կուսակցությունը Վանաձորի թիվ 30 ընտրատարածում իբրև թե պաշտպանում էր Վիկտոր Դալլաքյանին: Բայց ամբողջ իշխանական մեքենան սկսած քաղաքապետից ու մարզպետից, հարկայինից ու դատախազությունից աշխատում էին Միշիկի թեկնածուի օգտին, որովհետև Հանրապետականի իրական ղեկավարը Միշիկն էր: Էդմոն Մարուքյանը ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, որովհետև նա գրանցվել էր օրենքի խախտմամբ: Սահմանադրությունը պահանջում էր, որ պատգամավորի թեկնածուն վերջին 5 տարում մշտապես բնակված լինի Հայստանում, մինչդեռ Մարուքյանը սովորել և ապրել էր ԱՄՆ-ում: Վիկտոր Դալլաքյանը բազմաթիվ անգամներ հրապարակել է փաստեր, որոնք ցույց էին տալիս, որ Մարուքյանը ընտրություններին նախորդած 5 տարիների մեծ մասը ապրել է ԱՄՆ-ում: Դալլաքյանը նույնիսկ հրապարակել էր սահմանապահ ծառայությունից հայթայթած փաստաթղթեր, որտեղ պարզ երևում էր, թե երբ է Մարուքյանը հատել Հայաստանի սահմանը և գնացել արտասահման և երբ վերադարձել: Դալլաքյանը Մարուքյանի կատարած կեղծիքը բացահայտելու և նրան պատգամավորական մանդատից զրկելու համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության տնօրենին, բայց ամենահաս և ամենակարող Միշիկը չէր կարող թույլ տալ, որ իր հովանավորյալը նույնիսկ հարցաքննության ենթարկվի, էլ ուր մնաց որ պատասխանատվության ենթարկվի:
Էդմոն Մարուքյանի կերպարը ամբողջացնելու համար ավելացնենք ևս մեկ շտրիխ: Այս տարվա գարնանը, երբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլարշավ սկսեց Հայաստանով և կոչ էր անում համախմբվել ՀՀԿ-ական իշխանությունը տապալելու և Սերժ Սարգսյանի վարչապետությունը մերժելու կարգախոսներով Էդմոն Մարուքյանը Միշիկի հրահանգով ոչ միայն համարձակություն չունեցավ միանալ քայլարշավին, այլ այնքան վախկոտ գտնվեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը անցնում էր իր հարազատ քաղաքով, չգնաց ու չդիմավորեց իր խմբակցության ղեկավարին: Դա նույնն է, թե ընկերդ տունդ հյուր գա, իսկ դու նույնիսկ մի աթոռ չառաջարկես նրան նստելու համար: Սա ապացուցում է, որ Մարուքյանը չի կարող առաջնորդվել մարդկայնության գաղափարներով, այլ կատարում է իր վերադասի հրահանգները:
Հիմա անդրադառնանք Միշիկի, (որոշ շրջանակներում Չիշիկ մականվամբ հայտնի) Արման Բաբաջանյանին, ով ևս պակաս կեղծարար չէ: Բաբաջանյանը զինվորական ծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր էր ներկայացրել զինվորականն կոմիսարիատ, որ ինքը իբրև թե ամուսնացած է ու ունի երկու երեխա: Զինկոմիսարիատում հիմք էին ընդունել այդ փաստաթղթերը և նրան ազատել էին ծառայությունից: Բայց կեղծիքը շատ արագ բացահայտվել էր և Բաբաջանյանը ենթարկվեց քրեական պատասխանատվության: Նա բանտից վաղաժամկետ ազատվեց միայն այն ժամանակ, երբ իշխանության եկավ Միշիկը և «Չիշիկ» մականվամբ Արման Բաբաջանյանին վերցրեց իր մոտ ծառայության, ֆինանսավորելով նրա խմբագրած թերթը:
Հիմա Միշիկը որոշել է իր ներկայացուցիչներին ապահովել մուտք Նոր Հայաստանի խորհդարանում, նրանց միավորելով այսպես կոչված Լուսավոր Հայաստանի տանիքի տակ: Բայց այս կուսակցությունը պետք է կոչվի Մութ կեղծարարները, որովհետև ինչպես համոզվեցիք դրա հետևում կանգնած է Միշիկը ու իր հովանավորյալ կեղծարարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը պայքարելու է կլանների դեմ: Իսկ կա ավելի մեծ կլան, քան Միշիկի կլանը, որը տարածված է տնտեսությունում, լրատվական դաշտում և քաղաքականության մեջ: Եթե Փաշինյանը իսկապես ուզում է տպավորիչ հաղթանակ տանել կլանների նկատմամբ, ապա առաջին հերթին պետք է ապամոնտաժի այս կլանը, և հասարակությանը համոզիչ ապացույցներ ներկայացնի, որ ինքը հաջողության է հասել իր նպատակների իրականացման մեջ: Թե չէ Միշիկը Հայաստանից թալանած հարյուր միլիոնավոր դոլարներով կարող է գնել ոչ միայն Լուսավոր կեղծարարներին, այլ նաև ապականված միլիոններով ապականել ամբողջ Հայաստանի լրատվական և քաղաքական դաշտը: Այնպես որ, մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում ակտիվորեն զբաղվել այս կլանով և որքան շուտ, այնքան լավ` թե իր համար, թե Հայաստանի: Որովհետև Միշիկի կլանը իր իշխանության տակ դրած ռումբ է:
Ժամանակին Նիկոլ Փաշինյանն է պատռել Էդմոն Մարուքյանի դիմակը` ասելով, որ կասկածում է, որ Մարուքյանը ընդդիմություն է և ցավում է, որ Էդմոն Մարուքյանն իրենց քուչի մակարդակի էլ մնացել է:

Ուշագրավը՝տեսանյութում:

https://youtu.be/NJzYXxKAkec