Search
Close this search box.

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած՝ վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չի լուծելու իր առջև դրված խնդիրը: Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից:
«Գաղափարը, որը նախաձեռնության հիմքում դրել են, կարևոր է: Մոտավորապես նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էինք մենք` Ալեն Սիմոնյանի հետ միասին: Եվ ես վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ներկայացրած նախագիծն ավելի գրագետ էր կանոնակարգում այն խնդիրը, որը բարձրացվում էր: «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը»,-ասաց Զոհրաբյանը: