Search
Close this search box.

Ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորյալ կայքը թիրախավորել Գագիկ Ծառուկյանին

Ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորյալ կայքը թիրախավորել Գագիկ Ծառուկյանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է Անահիտ Հարությունյանը, ապա շարունակում.

1in.am կայքը շարունակում է կեղտոտ ստեր տարածել «Ծառուկյան դաշինքի» ու անձամբ Գագիկ Ծառուկյանի մասին: էժան պատվերներ կատարող կայքը մի քանի օր է՝ կեղծ տեղեկություններ է տարածում, թե, իբր, Ծառուկյան դաշինքը ընտրակաշառք է բաժանում, նաև շահարկում են Գագիկ Ծառուկյանի ընտանիքին վերաբերող կեղծ թեմաներ: Լրատվական դաշտում ասում են՝ կայքը ֆինանսավորվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից և դրա մասին են վկայում նաև 1in.am-ի հրապարակումները: Բայց անհասկալանի է ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանի հովանավորյալ կայքը թիրախավորել Գագիկ Ծառուկյանին: Կա՞ արդյոք Ծառուկյանից բացի այլ քաղաքական գործիչ, ով իր անձնական միջոցներն ու կապերը օգտագործում է ի շահ հայ ժողովրդի: Վստահաբար՝ ոչ: