Search
Close this search box.

«Դալաններում» ձեզ ոչ ոք չի ծեծի, ձեզ «քացու տակ են գցելու» հրապարակներում

Նախընտրական այս փուլում որոշ քաղաքական ուժեր փորձելու են սրբադասվել, սակայն ձախողվելու են: Ամոթը բացասական երանգավորում ունեցող զգացում է: Սակայն այդ զգացումը ոչ բոլորին է տրված: Ցավալին այն է, որ ազնվությունից խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները բացառապես զբաղված են եղել ոչ թե պետությունը զարգացնելով, այլև կոռուպցիոն մեխանիզմները կատարելագործելով:

Եվ այսօր հրապարակային, բոցաշունչ ելույթներով մարդկանց պարզապես հնարավոր չէ խաբել: Ստախոսությունը, շատ հաճախ, մեղքի զգացումը թաքցնելու միջոց է։ Այդ սուտն այսօր չունի չափման միավոր:

Հ.Գ. Բացահայտ կողոպտել երկիրը, ապա ժամանակավոր կառավարությունից պահանջել տնտեսական շեշտակի աճ:

Ունեզրկել սեփական ժողովրդին, ապա հորդորել կամ խնդրել ձայն տալ իրենց քաղաքկան ուժին:

Բռնաբարել դատաիրավական համակարգը և խոսել արդարադատության մասին:

Քրեական հեղինակություններին նշանակել բարձր պաշտոնների և խոսել օրինականության և իրավակարգի ամրապնդման մասին…

Կիսաանգրագետ տզրուկներին շնորհել գեներալի կոչումներ և խոսել ուժեղ բանակի մասին:

Ապրիլյան պատերազմում ունենալ հարյուրից ավելի զոհեր և խոսել ութ հարյուր հեկտար անպետք հողի մասին:

Ժողովրդին օտարել սեփական Հայրենիքից և ներդնել Արի տուն ծրագիր:

Կիրառել կոշտ հարկային և մաքսային վարչարարություն և խոսել ազնիվ բիզնես միջավայրի մասին:

Անվերջ թվարկելի են այն ՛՛ոճրագործությունները՛՛, որոնք կատարվել են մեր ժողովրդի նկատմամբ:

Ձեր տեղը թուրք լիներ կվախենար, գուցե ինչ-որ չափ խղճար այս չարչարված և մեծ դառնություններ վերապրած ժողովրդին:

Հ.Գ. Այս երկիրը կողոպտած բոլոր նախկին պաշտոնյանները պետք է պատժվեն, քրեական օրենսգիրքն անվերջ ողբում է ձեր նմանների համար և դուք անպայմանորեն պետք է ճաշակեք դրա ծանրություն ու դառնությունը, հակառակ պարագայում էս երկրը երկր չի դառնա:

Ու դալաններով կամ Երևանի բանուկ փողոցներով ՛՛պախկված՛՛ մի ման եկեք, ձեզ այնտեղ ոչ ոք չի ծեծի, ձեզ ՛՛քացու տակ են գցելու՛՛ հրապարակներում:

 

Արմեն Դանիելյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ