Search
Close this search box.

Նախկին դատախազի տեղակալը քաղաքական որոշ ուժերի «կուսաթաղանթի» և էշին թարս նստեցնելու մասին

Արտահերթ ընտրությունները նոր շունչ է հաղորդում բոլոր քաղաքական ուժերին, առավելապես` նախկին իշխանություններին. նրանք երազում են՛դուրս գալ ձախողվածի և մերժվածի վիճակից և վառ գույներով ներկայանալ հանրությանը:
Նրանցից շատերը ձգտում են ՛՛վերափոխվել՛՛ թե՛ գաղափարապես, և թե՛ արտաքնապես:
Կհաջողվի արդյոք նրանց քաղաքական մանիպուլիացիաների արդյունքում հասնել որոշակի ՛՛հաջողությունների՛: Կարծում եմ՝ ո՛չ չի հաջողվի, քանզի մարդկային հիշողությունը կարճ չէ, ինչպես իրենք ենթադրում են:

Հ.Գ. Այդ քաղաքական ուժերը չեն կարող օգտվել անգամ ՛՛ավանդական բժշկական միջոցներից՛՛,նորաձև երևալու տեսանկյունից նրանց չեն կարող օգնել նաև պլաստիկ վիրաբույժներն ու «գեղեցկության ներարկումները»:

Հ.Գ. Բանն այն է, որ այդ ուժերը կարծում են, որ հնարավոր է իրենց պալատական ՛՛քարտուղարուհիների՛՛ և ՛՛ծաղրածուների՛՛ միջոցով վերականգել անդառնալիորեն կորցրած քաղաքական անմեղությունը կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ անհայտ հանգամանքներում կորցրած քաղաքական կուսությունը:

Հ.Գ. Եվ նախընտրական այս փուլում քաղաքական մարմնավաճառներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել ՛՛կուսաթաղանթը՛՛, որ անգամ դժվար է պատկերացնել:

Հ.Գ. Այդ ուժերը պետք է պարզապես հիշեն, որ կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Իհարկե ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը: Սակայն սա ամենևին էլ չի վերաբերվում միլիոնավոր մարդկանց թալանած և գաղթական դարձրած քաղաքական մարմնավաճառներին:

Իմ գրառումները խիստ են, գուցե անգամ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայում։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ երբեք էլ չեմ մտածել, և երկրորդ, որովհետև այսպես է պահանջում իմ ժողովրդին վիճակված սոսկալի դժվար կյանքը, այսպես է պահանջում տարրագիր դարձած միլիոնավոր իմ հայրենակիցների շահը:
Ես անխնա եմ նախևառաջ դեպի ինձ՝ գիտակցելով, որ ինձ մեծ դժավարություններ են սպասվում: