Search
Close this search box.

Հայերը գրավել են ռուսաստանյան հեռուստաեթերը, ադրբեջանցիները սրտնեղում են. Գագիկ Համբարյան

Ադրբեջանում կրկին նեղված են ռուսասռանաբնակ հայտնի հայ քաղաքագետների ակտիվությունից: Հատկապես Բաքվում հիստերիա է սկսվում,երբ ռուսաստանյան ինչ-որ հեռուստաընկերության եթերում հայտնվում է հայտնի արևելագետ Սեմյոն Բաղդասարովը:Հատկապես,ազեր-կոյունլուներին դուր չէր եկել վերջինիս հայտարարությունը՝Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտին նվիրված թոք-շոուի ժամանակ,որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետության,քանի որ ներկայիս ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի ընդամենը 7 տոկոս տարածքը,իսկ մեծ մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ…Պատմանակ ընտրովի փաստերով առաջնորդվող մեր արևելյան հարևանները փորձում են սեփական մկկացող հասարակությանը ապացուցել,որ Բաղդասարովը ստախոս է և կեղծում է պատմությունը, սակայն,չգիտես ինչու,բացարձակ չեն հիշատակում Սևրի պայմանագիրը,որը որևէ մեկի կողմից չի չեղարկվել կամ ուժը կորցրած ճանաչվել: Ալիևի հոդվածագրերը շատ լավ տեղյակ են այդ ամենի մասին,բայց դրա մասին տեղյակ չէ ալիևյան ԶԼՄ-ների կողմից զոմբիացված և ապատեղեկատվությամբ սնուցվող ազերի-թուրքը:
Բաղդասարովին “վրաերթի” ենթարկելով ալիևյան գրպանային ԶԼՄ-ի լրագրողը նաև փաստում է,որ գրեթե բոլոր ռուսաստանյան հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուները “օկուպացված” են հայերի կողմից: Պաշտոնական Բաքում այս հոդվածով նաև փորձում է բացել Կրելմի “աչքերը”.պարզվում է ռուսաստանյան եթերը ողողած հայերը սպասարկում են ոչ թե Մոսկվայի,այլ Երևանի շահերը:
Այս ամենում ամենազավեշտալին նրանում է,որ Մոսկվայի շահերի մասին բարբաջող ալիևյան haqqin.az կայքը ինքն է “օկուպացված” հակառուսական տարրերով և երբևէ չի վարանել ՌԴ-ին մեղադրելու Ադրբեջանի գրեթե բոլոր դժբախտությունների մեջ,ինչպես նաև սպասարկելով Անկարայի հակառուսական քաղաքականությունը:
Ադրբեջանցիների հակահայկական սույն հիստերիայի ժայթքումը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ նախանձով:
Ադրբեջանում սարսափելի սրտնեղում են այն հանգամանքից,որ ՌԴ-ում բնակվող 3 միլիոնից ավելի ադրբեջանցիների մեջ չկա գեթ մեկ քաղաքագետ կամ վերլուծաբան,ումով Բաքվում կհպարտանային և ով կպաշտպաներ ադրբեջանցիների շահերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ Ալիևի աշխատակազմը ահռելի գումարներ է ծախսում ռուսաստանյան ոչ առաջին թարմության քաղաքագետների,վերլուծաբանների և քաղաքական գործիչների գնելու համար: Օրինակ՝հարբեցող քաղաքագետ Սերգեյ Մարկովին,”նավթալինոտ” քաղաքագետներ Դուգինին,Կորոտչենկոյին և Պրոխանովին,պատմաբան Պոմպեևին,ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելևին և այլ ծախու կերպարների: Բաքվում այս կերպարներին օգտագործում են “ամբողջ ծրագրով”: Դրանք ոչ միայն “30 արծաթի” դիմաց ադրբեջանամետ և հակահայկական բովանդակությամբ մեկնաբանություններ և հարցազրույցներ են տալիս ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ներին,այլև պարտավորված են նույնիսկ շնորհավորել Իլհամ և Մեհրիբան Ալիևների ծննդյան օրերը՝հրապարակելով Ալիևի աշխատակազում գրված պաթոսախառը շնորհավորական ուղերձները: Մերթընդմերթ սրանք նաև անդրադառնում են լաչառ Լեյլային՝այցելելով վերջինիս կողմից Մոսկվայում կամ Բաքվում կազմակերպված գրական երեկոները կամ ինչ-որ այլ հակահայկական միջոցառումներ:
Բաքվում կարծում են,որ եթե ազերի-թուրք վերլուծաբաններ և քաղաքագետներ ունենային Մոսկվայում,ապա ավելի հեշտ կլիներ ռուսասռանցիներին ադրբեջանամետ դարձնել: Ադրբեջանում նաև լավ հասկանում են,որ գնված “դուգինների”,”պրոխանովների” կամ “սավելևների” վրա հույսը դնելը տարրական հիմարություն է: Երբ նավթադոլարների հոսքը դեպի նրանց գրպանները վերջանա,վերջիններս կարող են դառնալ մոլի հակաադրբեջանցիներ:
Հենց դրանով է պայմանավորված,որ ռուսաստանյան հեռուստաեթերներում շատ երևացող Բաղդասարովին, Կուրղինյանին,Միհրանյանին կամ ինչ-որ մեկին ում ազգանունը վերջանում է “յան”-ով տեսնելիս Բաքվում տարրականորեն հիստերիայի մեջ են ընկում:
Ադրբեջանում վերջապես պետք է հասկանան,որ քոչվոր թուրքերը չեն սիրում “խելացի” գործերով զբաղվել: Ռուսաստանաբնակ ազերի-թուրքերը նախընտրում են շուկաներում կանաչի և բանջարեղեն վաճառել,քան իրենց թանկագին ժամանակը տրամադրել ինչ-որ քաղաքագիտություն կամ պատմություն ուսումնասիրելուն:
Հ.Գ.Ի դեպ,մինչև 2016 թ-ի վերջերը ռուսաստանյան եթերում երևում էր ադրբեջանցի Հեյդար Ջեմալ անունով մեկը,ով ռուսաստանցիների հիշողության մեջ մնաց որպես ռադիկալ իսլամիստ,ֆաշիստ,ռուսոֆոբ և պանթուրքիստ: