Search
Close this search box.

ԵՄ-ն դոլարին այլընտրանք դեռ չունի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տվյալ պահին Եվրոպան այլընտրանք դոլարին չունի: Այս մասին
Ֆրանսիայի առաջնորդն ասել է CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ Եվրոպան դոլարին ակնհայտ այլընտրանք չունի: Ինչու՞:
Որովհետև փաստացի դոլարը միջազգային էքստրատարածքայինություն ունի`իր ուժի շնորհիվ»,-հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք դոլարին այլընտրանք գոյություն ունի՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ն դուրս է եկել
Իրանի հետ համաձայնագրից:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ տվյալ պահին եվրոպացիները չեն կարողացել եվրոն այնքան ուժեղ դարձնել, որքան դոլարը: