Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը

Առաջիկա ընտրություններում չի որոշվում, թե ով է լինելու իշխանություն.այդ հարցը կարծես թե արդեն լուծված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր համաքաղաքացիները մատնանշեցին, որպես ժողովրդի թեկնածու պետք է շարունակի կատարել իր ստանձնած պարտականությունները: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վիգեն Սարգսյանը ասաց, որ ՀՀԿ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները կառաջադրվեն նաև ռեյտինգայինով: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ցուցակը գլխավորելու է ինքը, իսկ ցուցակի մնացած անդամներին կներկայացնեն նոյեմբերի 14-ին ԿԸՀ: