Search
Close this search box.

Հեյդարչիկ Ալիևը երդվեց ծառայել հայրիկին ու մայրիկին. Գագիկ Համբարյան

Ադրբեջանում այսօր հերթական “պռազդնիկն” է:
Դեռ սեպտեմբերի 16-ին բանակ զորակոչված կիսաստվածային Ալիևների ընտանիքի ներկայացուցիչ՝ Հեյդարչիկի զինվորական երդմնակալության օրն էր այսօր: Ալիևյան ԶԼՄ-ները հպարտորեն տեղեկացնում են հարազատ հասարակությանը, որ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի թոռնիկը մյուս բոլոր մահկանացուների նման մեկնել է բանակ ու ավտոմատը ձեռքին երդվել է ծառայել հայրիկին ու մայրիկին՝ սուրբ ընտանիքի ներկայացուցիչների՝ Հեյդար սուպերբաբայի և Իլհամ բաբայի գովազդային պաստառների ներքո: Բաքվում, ԱԱԾ-ի հովանու ներքո իբրև թե ծառայող Իլհամչիկը, որքան կարելի է կռահել, պապիկի ուղիով է ցանկանում առաջ գնալ:
Հիշեցնեմ, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բանակից ծլկած Հեյդար Ալիևը շատ զարմանալիորեն հետագայում դարձավ խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից և հասավ մինչև գեներալի կոչման: Ապշերոնյան բռնապետը և նրա տեղակալը, ովքեր նույն ընտանիքի անդամ են, որոշել են, որ իրենց դեբիլիկ որդին ոչնչով չի զիջում դասալիք պապիկին:
Այո՛, բանակից ժամանակին փախած պապիկը առաջ է գնացել իր նենգության և խորամանկության շնորհիվ, իսկ իրենց դեբիլիկի թիկունքին կանգնած է նավթային սուլթանիկության՝ Ադրբեջանի ամենահզոր ընտանիքը: Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Մադաթ Գուլիևը, որը ներկա է գտնվել այդ թատերական ներկայացում-երդմնակալությանը և ում որդին, ըստ ազերիական ընդդիմադիր ԶԼՄ-ների, Իլհամ բաբայի “դարձվոր” դստեր, հայտնի “да”- “да”- “да” Լեյլա խանումի մտերիմ ընկերն է, Իլհամչիկին հիշեցրել է, որ նա էլ է մասնակցելու “պատմական” ադրբեջանական Արցախի ազատագրմանը: Այս ամենի զավեշտն այն է, որ և՛ Բաքվում, և՛ Ադրբեջանից դուրս բոլորը գիտեն, որ հոգեկան խնդիրներ ունեցող Հեյդարչիկը, որի հայացքից դեբիլային անտարբերությունը երբևէ չի իջնում, շատ դեպքերում չի էլ հասկացել, թե իրեն ինչու են ավտոմատով կանգնեցրել այդ անծանոթ տղաների մեջ և ջանադրաբար լուսանկարում:
Բայց բոլորը միակարծիք են. Իլհամ բաբայի որդու բանակ գնալու “սերիալը” սկսվեց այն բանից հետո, երբ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, որը ծառայության գնաց Արցախ:
“Ռեմբո-Հեյդարչիկի” սերիալի հաջորդ սերիաներում շուտով կտեսնենք, թե ինչպես է ԱԱԾ-ական կրտսեր Հեյդարչիկն առաջնագծում ավտոմատը ձեռքին պայքարում գյաուր հայերի դեմ: Համոզված եմ, որ այդ սերիան կնկարահանվի Բաքվի մոտակայքում…Իսկ հետո էլ մայրիկը՝ “ատոմային ռումբ” Մեհրիբանը, “Իսկանդեր” քույրիկներ Լեյլան և Արզուն “տուլիկով” գնում են առաջնագիծ իրենց տան փոքրիկ “պարսատիկին”՝ Հեյդարչիկին տեսակցության:
Հ.Գ. Իսկ եթե լուրջ, շատ տխուր է հոգեկան հիվանդ երիտասարդին անձնական շահերի համար օգտագործելը, հատկապես, եթե այդ ամենն արվում է ծնողների անմիջական թողտվությամբ ու մասնակցությամբ: