Search
Close this search box.

Հայաստանում պարենային մթերքները թանկացել են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է: Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն թանկանալ, քանի որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում սովորաբար ընտրություններից հետո ամեն ինչ թանկանում է»: