Search
Close this search box.

Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.Մոսկվան կարող է նախընտրել “ոչ ոքի” տարբերակը. Գագիկ Համբարյան

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպություն

Նոյեմբերի 8-ին Աստանա է մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի ներայացուցիչ Յուրի Խաչատուրովը,ով կառույցը պետք է ղեկավարեր միչև 2020 թ-ը պաշտոնանկ արվեց Երևանի պահանջով:

Ըստ տրամաբանության, Խաչատուրովին պետք է այդ պաշտոնին փոխարիներ ՀՀ ներկայացուցիչը, սակայն ինտրիգը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կարող են այլ որոշում ընդունել: Պաշտոնական Մոսկվան արդեն ԶԼՄ-ների միջոցով տեղեկացրել է, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար կա 3 թեկնածու՝ Բելառուսի ներկայացուցիչը,ով այբենական կարգով հաջորդում է Հայաստանին,Հայաստանի ներկայացուցիչը կամ էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ ՌԴ-ն ներկայացնող Վալերի Սեմերիկովը:

Մեծ հավանականությամբ, պաշտոնական Կրեմլը կարող է նախընտրել “ոչ ոքի” տարբերակը և գլխավոր քարտուղարի պաշտոնում թողնել այն ժամանակավորապես զբաղեցնող Վալերի Սեմերիկովին: Այդպիսով, չի վիրավորի Բելառուսին, որը ջանադրաբար ցանկանում է օր առաջ իր ներկայացուցչին մեր հաշվին դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,իսկ Հայաստանին էլ այդպիսով “դեղին քարտ” ցույց կտա,քանի որ ՀԱՊԿ անդամ երկրներից շատերը և հատկապես Ռուսաստանը, դժկամությամբ ընդունեցին Խաչատուրովի դեմ Հայաստանի նոր իշխանությունների դեմարշը, բայց, ինչպես նշեցի, չբավարարելով Բելառուսի ցանկությունը:

Հիշեցնեմ,որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո, Բելառուսի և Ղազախստանի նախագահները բավական երկար ժամանակ խանգարում էին Երևանին, իսկ հետո էլ համոզում Պուտինին թույլ չտալ, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Չնայած վերը նշված “հավանականությանը” հուսանք,որ Փաշինյանին կհաջողվի համոզել ՀԱՊԿ-ի մեր “գործընկերներին”, որ Երևանի ներկայացուցիչը նշանակվի այդ կազմակերպության գլխավոր քարտուղար: