Search
Close this search box.

Իրենց համար պաշտոնն ու կռոպուցիան նման է եղել թմրանյութի.Արմեն Դանիելյան

Մի երկրում, որտեղ քաղաքական խոսքն ու երդումները ընդհանրապես ոչինչ չարժեին։ Որտեղ պաշտոնյաների պարտավորությունները դատարկ ձայն էին։ Որտեղ խոստումները տրվում էին միայն այն բանի համար, որպեսզի խախտվեին, զվարճալի կլիներ ՛՛փորձել՛՛ գործել հակառակ ՛՛տիրոջ՛՛ կամքի։
Չէ որ տեսել ենք այդ ամենը: Մի թե կարելի է հակառակը պնդել:

Անբարոյականություն է՝ մարդկանց դարձնել սովյալ և ՛՛մեղքը՛՛ բարդել Արցախյան պատերազմի վրա:

Իսկ այսօր, այսօր նախկին իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չի ցանկանում խոստովանել, որ իրենց համար պաշտոնն ու կռոպուցիան նման է եղել թմրանյութի։ Ցավոք, դա այդպես է: Նրանցից շատերը կախվածության մեջ է եղել պաշտոնից, կոռուպցիայից և էլիտար բարքերից: Պարզապես նրանց ավելին էր հարկավոր. ավելի շատ հաճույքներ, խնջույքներ և վայելքներ:

Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, միշտ էլ կարող ենք ապրել առանց պաշտոնի և խրախճանքների, քաղաքական այլասերվածության: ու հանգիստ և մաքուր ապրելուց բացի որևէ այլ արատավոր կախվախություն չունենք…

Հ.Գ. Հեռացեք և թողեք մարդիկ ապրեն: