Search
Close this search box.

«Ծնողն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ». Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա այսօր առավոտ շուտ ինչպիսի նամակ եմ ստացել Զովունու բնակչից, ով հեռախոսով շատ վրդովված տեղեկացրեց, որ տնօրենի կինը, ում պաշտոնը ծնողին հայտնի չէ, 3-րդ դասարանի իր երեխայի ծանր պայուսակն ու ձեռքի աշխատանքը չի թույլատրել հասցնել դասարան: Ծնողն իրավացիորեն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ: Խնդրում եմ գործեք օրենքով ու ձեր ներքին կանոնակարգով, էլ ոչ միայն նման սահմանափակում մի դրեք, այլև դպրոցի դռները լայն բացեք համայնքի առաջ: Որքան բաց լինեք նրանց առաջ, այնքան վստահություն կվայելեք: Ահա ծնողի նամակը.
«Արդեն շուրջ մի քանի ամիս է, սեպտեմբերից սկսած, ինչ Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության և ծնողների միջև, տեղի էն ունենում տարաձայնությունն, վիճաբանություններ: Պատճառն այն է, որ տնօրենի կինը, փոխտնօրենը և մի քանի ուսուցիչներ, կանգնելով մուտքի դիմաց, փակում են ճանապարհը, որպեսզի ծնողները չկարողանան տարրական դասարանի երեխաներին ուղեկցեն մինչև դասարան: Բողոքը ներկայացնում էն ծնողներ` Մերի Զուրաբյանը և զինվորական, փոխգնդապետ` Անուշ Զուրաբյանը»:
Սույն նամակը, բնականաբար, նաև ուղղված է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետին: Սպասում ենք նրանց արձագանքին»: