Search
Close this search box.

Իսրայելը հեգնել է Ռուսաստանին.Գագիկ Համբարյան

Իսրայելը հեգնել է Ռուսաստանին

Իրավիճակը Սիրիայի շուրջ կրկին լարվում է… Պատճառը՝Ռուսաստանի կողմից Սիրիային մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրների երեք դիվիզիոններն են,որոնք տեղակայվել են Լաթակիա և Համա նահանգներում…
Հիշեցնեմ,որ այդ ՀՕՊ համալիրները Մոսկվայի կողմից անվճար տրամադրվեցին Սիրիային այն բանից հետո,երբ սեպտեմբերի 17-ին իսրայելական ռազմական օդանավերը,որոնք հարվածներ էին հասցրել Սիրիայի տարածքում մի քանի նշանակետի,միտումնավոր քողարկվել էին ռուսական Իլ-20-ի օգնությամբ և այն դրել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի հարվածի տակ…Արդյունքում,Լաթակիայում գտնվող ռուսական “Խմեյմիմ” ռազմաբազայում վայրէջքի պատրաստվող Իլ-20-ը կործանվել էր՝դառնալով 15 ռուսաստանցի զինվորականների մահվան պատճառ…Մոսկվան այդ ամենում բացահայտ մեղադրեց Թել Ավիվին…
Հատկանշական է,որ այդ դեպքից և ՌԴ-ի կողմից Սիրիային С-300 համակկարգերի մատակարարումից հետո իսրայելական օդուժը որևէ հարված չի հասցրել Սիրիայի տարածքում…Այդ մասին նոյեմբերի 5-ին հպարտորեն հաղորդում է Al-Masdar News-ը՝հղում տալով բարձրաստիճան սիրիացի զինվորականի…Ստացվում է,որ Թել Ավիվը,չնայած բազմաթիվ հայտարարություններին, իրականում վախենում է հարվածներ հասցնել Սիրիային…
Al-Masdar News-ի դամասկոսյան “ցնծությանն” արձագանքել է Իսրայելի Երուսաղեմի,բնապահպանության և մշակութային ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը,ով ռուսաստանցի լրագրողներին հայտարարել է.”Այդպիսի զինտեխնիկա մատակարարելով Սիրիային Ռուսաստանը կրում է մասնակի պատասխանատվություն դրա օգտագործման համար…Որպես կանոն, Իսրայելը արձագանքում է իր տարածքի և իր ինքնաթիռների վրա կատարված հարձակումներին, հիմնականում ոչ թե միջազգային դեմարշների, այլ գործնական գործողություններով այն համակարգերի դեմ,որոնցից հարված է հասցվել Իսրայելի տարածքին կամ ինքնաթիռներին…”
Պաշտոնական Թել Ավիվի այս արձագանքը ուղղղակի հեգնանք է Ռուսաստանի հանդեպ…Էլկինը ռուսաստանցիներին հասկացրել է,որ ի տարբերություն Պուտինի,ով ընդամենը կարող է դեմարշի լեզվով խոսել ՌԴ-ին վիրավորանքներ և վնասներ հասցնողների հետ,հրեական պետությունը ղեկավարները երբեք որևէ մեկին թույլ չեն տվել իրենց հետ “ուժի և վիրավորանքի լեզվով” խոսել…Թել Ավիվը Էլկինի շուրթերով նաև բացահայտ սպառնացել է Մոսկվային…
Հ.Գ.Պուտինյան ՌԴ-ն բազմիցս է ապացուցել,որ իր կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ոչ միայն “վելիկոռուսսկոիզգոյսկի” է,այլև սադոմազոխիստական է…ՌԴ-ի հետ որքան վատն են վարվում,այնքան նա ավելի է հաշվի նստում իրեն վիրավորողների,խաբողների և վնասներ հասցնողների հետ…Օրինակ՝Թուրքիան…Իսկ այն,ինչ կարելի է Թուրքիային,կարելի է նաև մյուսներին,այդ թվում նաև Իսրայելին.