Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանի «ախրանայի պետը» Արթուր Մեսչյանին հանգիստ չի տվել

Արթուր Մեսչյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է նաև 1997 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարվելուն:

«Ես ինչո՞ւ դիմումը գրեցի ու դուրս եկա: Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ բառի բուն իմաստով: Իմ կաբինետից դուրս չէր գալիս: Ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ յա՞, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս: Նա գնում բողոքում էր բոլոր ատյաններին, որտեղից ինձ զանգ էին տալիս, թե պարոն Մեսչյան, դուք գիտե՞ք՝ ում եք ասել ոչ: Ասեցի՝ ով ուզում է լինի, ի՞նչ տարբերություն, իմ գլխին Աստվածն ու իմ քաղաքն են», – բարկությամբ վերհիշեց նա:

Արթուր Մեսչյանը շեշտեց՝ գլխավոր ճարտարապետը նա է, ով իրավասություն ունի ասել՝ ո՛չ: Հակառակ դեպքում թող չաշխատի գլխավոր ճարտարապետ:

Ի դեպ, հիշեցնենք, որ 1997 թվականին ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։