Search
Close this search box.

Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակվել

Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ:

«Իմ սելֆին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես հիմա սելֆիների հավաքածու ունեմ, միգուցե նկարների ալբոմ ունենամ»,- գրառում է կատարել Սոֆիա ռոբոտը:
Հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի միջոցառումների շրջանակում ներկայացվեց Սոֆիա ռոբոտը: Սոֆիան ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բիզնես–ֆորումի ժամանակ: