Search
Close this search box.

Այս կարգի թիրախավարումները նպատակ ունեն վարկաբեկել նախկին վարչապետին

«Որևէ ապօրնի ջրամատակարարում երբեք չենք իրականացրել: Պատրաստ ենք ստեղծել համապատասխան պայմաններ՝ ցանկացած ստուգման համար: Տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, հեյրուրանք, մեր ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու փորձ, նաև անմեղության կանխավարկածի խախտում»,- Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը՝ արձագանքելով Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի տարածած տեղեկատվությանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։

Հիշեցնենք, որ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Պետական Վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ:

«Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ, հրապարակելով այս տեղեկատվությունը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով»։

Հովիկ Աբրահամյանի դեմ ուղղված այս կարգի թիրախավարումները թերևս նպատակ ունեն վարկաբեկել նախկին վարչապետին և ուշագրավ է, որ դրանով զբաղվում են պետական լուրջ կառույցները: Չնայած տեղեկատվությունը նախնական է ու դեռ չճշտված, ամենուր լուրը հրապարկվել է Հովիկ Աբրահամյանի լուսանկարով և կոնկրետ մեղադրանք պարունակող վերնագրով: Նույնը տեղի ունեցավ նաև Մխչիանի գործարանում հայտնաբերված ապօրինի զենքի հայտանբերման դեպքում, երբ հայտարարվեց, թե այդ զենքերն օգտագարծվել են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Հետագայում սակայն Հատուկ քննչական ծառայությունը հերքեց այդ նախնական տեղեկությունը՝ նշելով, որ հայտնաբերված զենքերի և Մարտի ի-ի գործով հայտնաբերված պարկուճների միջև համընկնում չկա, ինչը նշանակում էր, որ այդ զենքերը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ չեն օգտագործվել: