Search
Close this search box.

Թքած ունենք, թե ում հետ է որոշել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիրը»

Մի անմեղ հարց՝ «Իմ քայլը» դաշինքը ի՞նչ ուժերից է բաղկացած:

Հա, մեկը Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրն» է, բա մյո՞ւսը կամ մյուսնե՞րը: Վիզս կտրեմ՝ հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել այն ուժը, որը ղռռալեն մտնելու է խորհրդարան դեկտեմբերի 9-ին:

Այսինքն՝ թքած ունենք, թե ում հետ է որոշել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիրը», ինչու է որոշել համագործակցել, ինչու է հենց այդ ուժին ընտրել որպես դաշնակից, ովքեր են այդ դաշնակիցները, ինչ գաղափարախոսություն ունեն, ինչու ենք ուզում նրանց բերել խորհրդարան: Մի հատ անուն տվեք:

Կներեք, սա է մեր հասարակության այսօրվա վիճակը: |

Արմեն Դուլյան