Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն վարչապետ, նոյեմբերի 8-ը իմ ծննդյան օրն է , եթե կարող եք նվեր արեք. Շարմազանովը Փաշինյանին

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 8–ը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում, օգտվելով առիթից, վարչապետին առաջարկել է իր ծննդյան օրը իրեն եւ հայ ժողովրդին նվեր անել, որպեսզի նոյեմբերի 8–ին Հայաստանը ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Պարոն վարչապետը եւ նրա կողմնակիցներն ասում էին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մինչեւ ժամկետի ավարտը Հայաստանը նախագահի ՀԱՊԿ–ում՝ եթե նույնիսկ Խաչատուրովը հետ կանչվի։ Բա հիմա իրողություն է՞ փոխվում»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ընդգծեց, որ սպասում են նոյեմբերի 8–ին, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն ունենա. «Նոյեմբերի 8–ից հետո կխոսենք»։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր՝ նոյեմբերի 2–ին, ազատվել է պաշտոնից: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նա ազատվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն։

Հիշեցնենք, որ գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 2–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու համար։

Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվելկալանքից։

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին։