Search
Close this search box.

Յուրի Վարդանյանը յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ.

«Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան: Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպոտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն: Տասնամյակներ շարունակ Յուրի Վարդանյանի հաղթանակները աննկարագրելի հպարտության և հիացմունքի զգացողություններ են պարգևել համայն հայությանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, հայ մարզաշխարհի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հայ մեծանուն ծանրամարտիկի՝ Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին և բոլոր մերձավորներին, կիսում նրանց անդառնալի կորսի վիշտը և իմ անվերապահ զորակցությունը հայտնում նրանց: Հավե՛րժ հիշատակ»,- ասված է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձում: