Search
Close this search box.

Կոչ-պահանջ ՀՀԿ համաժողովին և նրա առաջնորդին. Գրիշա Սարգսյան

Կոչ-պահանջ. ՀՀԿ համաժողովին և նրա առաջնորդին.

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի
Հայաստանյան գրասենյակը ցավում և դատապարտում է, որ դուք՝ երկիրը շուրջ 20 տարի թալանած, հարստահարած, բռնաբարած, սեփական ժողովրդին գնդակահարած, մարտի մեկի արյունով իշխանությունը բռնազավթածներդ, որոնք գետին մտնելու և լռելու փոխարեն, սրբի կեցվածք ընդունած հրեշները հոգեվարքի մեջ լինելով, խոսում եք օրենքից և օրինականությունից, մարդու իրավունքներից, Վենետիկի հանձնաժողովից, ԵԱՀԿ-ի ԺՄԻԳ-ից, այն էլ այն դեպքում, երբ տարիներ շարունակ խաբել և մոլորեցրել եք այդ կառույցներին.
-Այդ որ օրենքներով էիք ուղորդվում.
.երբ կեղծում էիք ընտրության արդյունքները
.երբ լցոնումներ էիք անում
.երբ կաշառքով քվեներ էիք առնում
.երբ ծեծ ու ջարդով, հանցավոր խմբերի միջոցով վախի մթնոլորտ էիք ստեղծում
.երբ պետական ադմինիստրատիվ ռեսուրսներ էիք օգտագործում
.երբ թալանում և ուղղորդում էիք բանակին և ուժային կառույցներին
.երբ ձեր երեսից ստիպված 100 հազարավոր հայրենակիցներ հիասթափված, հուսալքված, տուն ու տեղերը բանկերին թողած, տոկոսների տակ ,,ընկած,, դարձան գաղթականներ
Այդ երբվանից դարձաք հայրենիքի նվիրյալներ:
Մենք՝ թավշյա հեղափոխության մասնակիցներս, որոնք ունեն բավարար ուժ, կամք և վճռականություն, կոչ ենք անում և պահանջում.
1.Ներողություն խնդրեք Հայ ժողովրդից նրան թշվառ ու աղքատ դարձնելու համար
2.Ընդունեք քաղաքական պատասխանատվություն երկիրը կործանման եզրին հասցնելու, արտաքին պարտքը ավելի քան յոթ միլիարդ ԱՄՆ դոլար հասցնելու
3.Ժողովրդից խլած սեփականությունը ետ վերադարձրեք
4.Օֆշորում կուտակված, թալանված գումարները ետ վերադարձրեք
Այդ ժամ ժողովուրդը կորոշի ձեր տեղն ու դերը երկրի քաղաքական դաշտում: