Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորը փաստաթղթեր է կեղծել. Գագիկ Հմաբարյան

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորը փաստաթղթեր է կեղծել (լուսանկարներ)

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, տխրահռչակ Սահակ Մինասյանի հանցագործությունների և անօրինականությունների մասին նոր ապացույցներ են ի հայտ գալիս:
2017 թ-ի սեպտեմբերի 25-ին իմ facebook-յան էջում հրապարակված ՇՊՀ գրադարանի գրքերի “աղբակույտը” և ռեկտորի կողմից 15 տոննա գիրք ոչնչացնելու տեղեկությունը մեծ աղմուկի պատճառ դարձավ: Ամբողջ հանրապետությունը խոսում էր այդ մասին: Սահակ Մինասյանի այդ չարագործության և բուհին ահռելի ֆինանսական վնաս պատճառելու համար Շիրակի մարզի դատախազությունն ընդամենը քրեական գործ է հարուցել 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Ու դա այն դեպքում, երբ գրադարանի նախկին և ներկա տնօրենները իրենց բացատրություններում հայտարարել են, որ Սահակ Մինասյանը գրքերը օտարել և դեն է նետել առանց բուհի համապատասխան ստորաբաժանումների որոշումների և լաբորատոր փորձագիտության: Սահակ Մինասյանն ընդամենը բանավոր ցուցում է տվել, իսկ նրա ֆան-ակումբի ոչ պակաս գրքատյաց մանկլավիկները դրանք կյանքի են կոչել:
Իմ կողմից 2017 թ-ի ապրիլի վերջին արված լուսանկարների վերաբերյալ մի դետեկտիվ պատմություն սկսվեց, երբ իմ ձեռքում հայտնվեց 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ը ՇՊՀ-ում աշխատած ԿԳՆ հանձնախմբի (ղեկավար՝ Նորիկ Կարապետյան) հաշվետվությունը, որը, ի դեպ, պարոն Մինասյանը ջանադրաբար թաքցնում էր և ստիպված այն տրամադրեց մեր բարձրացրած աղմուկից հետո:
Այդ փաստաթղթի 5-րդ էջում կարդում ենք.”2016 թ-ի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է” (տե՛ս լուսանկարը): Այս ամենին շատ արագ արձագանքեց ՇՊՀ նախկին ռեկտոր Վ. Գրիգորյանը, որը հերքեց “սահակամոլների” զրպարտությունները:
Չեմ բացահայտի, եթե նշեմ, որ գրադարանի ներկայիս տնօրենի պրիմիտիվ, բայց լկտի սուտը հատուկ ուղղված էր Մինասյանին պաշտպանելուն, որը գրեթե ոչինչ չանելու և ստելու համար “սահակամոլներին” նշանակել է 350 հազար դրամ աշխատավարձ: Այսպես, իր ֆյուրեր Մինասյանին գրքատյացությամբ չզիջող սույն կերպարը ԿԳՆ հանձնախմբին մի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի, իր շատ “ուվաժաեմի” Սահակ Մինասյանը սեպտեմբերի 27-ին ՇՊՀ այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գալուց 2 օր անց 6 տոննա գիրք է թափել:
Իմ կողմից այս զավեշտալի փաստը բարձրաձայնելուց հետո ՇՊՀ գրադարանի տնօրենուհի կոչվածը և նրա կուռք Մինասյանը կասկածելիորեն լռեցին, որի գաղտնիքը բացահայտվեց մի քանի օր առաջ:Սահակ Մինասյանն իրեն չէր դավաճանել. նա ԿԵՂԾԵԼ էր համապատասխան փաստաթուղթը:
Այպես, նախկին ռեկտորը իմ բացահայտումներից հետո հասկանալով, որ հիմարություն է արել, մի փաստաթուղթ է պատրաստել, որի համաձայն, գրադարանի 6 տոննա գիրքը ոչ թե հանձնվել է 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին, ինչպես նշված է ԿԳՆ Հաշվետվության մեջ, այլ, չզարմանաք, 2017 թ-ի հուլիսի 7-ին (տե՛ս լուսանկարը): Ստացվում է,որ 6 տոննա գիրքը որպես թղթի թափոն հանձնելու վերաբերյալ Սահակ Մինասյանը և նրա ֆան-ակումբի ակտիվիստուհի և գրադարանի տնօրեն Թ.Խաչատրյանը, գնումների պատասխանատու Արմեն Ղանդիլյանը տարբեր փաստթղթեր են տրամադրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Սա ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է:Այն, ինչ ներկայացվեց իմ կողմից՝ բացահայտված պաշտոնեական կեղծիք է:Հետաքրքիր է,Շիրակի մարզի դատախազ Կ.Գարբիելյանը կրկին լռելու՞ է:Ե՞րբ են վերջապես Սահակ Մինասյանը և նրա հանցակիցները, օրինակ, ՇՊՀ գրադարանի տնօրենը, որն իր աշխատանքային ժամերին հաճախ էր այցելում Սահակ Մինասյանին ՀՀԿ գրասենյակում, երբ վերջինս վաղուց ռեկտոր չէր, պատասխան տալու ՇՊՀ-ն սնանկացնելու և բուհին ահռելի վնաս տալու համար: Հավելեմ, որ ԿԳՆ-ին և այլ գերատեսչություններին տրամադրված ԿԵՂԾ փաստաթղթերում մակուլատուրա հանձնված գրքերի վերաբերյալ տեղեկությունները ևս կեղծ են:Այո՛, գրքերը օտարվել են 2017 թ-ին:Բայց ո՛չ հուլիսի 7-ին, ո՛չ էլ սեպտեմբերի 29-ին:Այդ զարհուրելի հանցավոր արարքը տեղի է ունեցել ապրիլի վերջին, հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին.Որպես թափոն ոչնչացվել է ոչ թե 6 տոննա, այլ 15 տոննա գիրք:
Ի դեպ, որպեսզի պատկերացնեք Մինասյանի և նրա հանցակից Թ.Խաչատրյանի արարքի հետևանքները, մեկ փաստ բերեմ.Համաձայն ՇՊՀ գրադարանի նախկին տնօրենի հաշվետվության՝ 2015 թ-ին ՇՊՀ գրադարանի բալանսում եղել է 138131 անուն գրականություն, իսկ այժմ ՇՊՀ գրադարանում կա 59 281 կտոր գրականություն:
Հ.Գ.Հուսանք, Թավշյա հեղափոխությունը ևս կմտնի ՇՊH: