Search
Close this search box.

Կարինե Բաղդասարյանի նկատմամբ անհապաղ պետք է հարուցվի կարգապահական վարույթ. Արմեն Դանիելյան

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը բացարձակ կապ չունի արդարադատության հետ և ՛՛ինքնահռչակ է՛՛:

Եթե ոմանց թվում է, թե իրենք կարող են զբաղվել ապօրինությամբ և գործող օրենսդրությանն ուղղակիորեն հակասող որոշումներ կայացնել, ապա նրանց տեղը ոչ թե դատարանն է, այլև քրեակատարողական հիմնարկությունը:

Սույն դատավորուհին այնքան անտեղյակ է օրենսդրության տեխնիկայի կանոններին, որ օրենքի հոդվածի մասը կետից չի տարբերակում: Ավելին, վկայակոչելով ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իր կողմից նշված հոդվածի ՛՛կետը՛՛ անխոհեմաբար փորձում է շրջանցել նույն հոդվածի երկրորդ մասի բովանդակությունը:
Այն որ դատական համակարգում աշխատող մեծաթիվ դատավորներ, այդ թվում՝ կարինե բաղդասարյանը պարզապես չարիք են մեր հասարակության համար, դա բնավ էլ գաղտնիք չէ: Սակայն, որ նրանք այլևս անուղղելի իրավախախտներ են և երբեք չեն փոխվի, դա աներկբա է:

Կան ՛՛պատվերներ՛՛ կատարող դատավորների մի խումբ՝ ովքեր բացարձակ անտեղյակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորումներից, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից: Նրանք մինչ օրս զբաղված են ՛՛քաղաքական որոշումներ՛՛ կայացնելով, ՛՛ղեկավարվում են՛՛ նույն կետից և ընդհանրապես կապ չունեն արդարադատության հետ:

Եվ այսպես, վկայակոչված դատավորը մերժել է իմ Վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 04.09.2018 թվականի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողել անփոփոխ:

Կարինե Բաղդասարյանը վերը նշաված որոշման մեջ արդարացիորեն նկատում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի (ասում էի չէ, նա չի տիրապետում օրենսդրության տեխնիկայի կանոններին, վկայակոչվածը ոչ թե հոդվածի 1-ին կետն է, այլև հոդվածի 1-ին մասը) համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Վերը նշված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման երկու եղանակ` ընդունված վարչական ակտի հանձնումը հասցեատիրոջը կամ իրազեկում ակտի հրապարակման միջոցով:

Եվ այս իրավանորմի վերլուծությունից հետո դատավոր Կարինե Բաղդասարյանն ընկնում է ՛՛երանության գիրկը՛՛ և հայտնվելով մոլորության մեջ արձանագրում է, որ ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-264-Ա` «Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» հրամանագիրը վերը նշված կարգով հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահ» պաշտոնական կայքում, ավելին, մինչ օրս այն տեղադրված է նշված կայքում, ուստի և Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորը պատշաճ կարգով իրազեկվել է ընդունված վարչական ակտի մասին:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: Ավելին, նա հաստատված է համարում, որ ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-264-Ա` «Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» հրամանագիրը վերը նշված կարգով հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահ» պաշտոնական կայքում, ավելին, մինչ օրս այն տեղադրված է նշված կայքում, ուստի և Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ հայցվորը պատշաճ կարգով իրազեկվել է ընդունված վարչական ակտի մասին:

Իսկ հիմա ըստ էության:

Այո՛, ՞՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Սակայն նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ ՛՛Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո, եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոտով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հանձման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձման այլ միջոցներ:

Կարինե Բաղդասարյանին փոխանցեք, որ անպայման կարդա, իսկ եթե ես այլ մանրամասների մեջ խորանամ, ապա այդ դատավորն ընդհանրապես կհրաժարվի իր առաքելությունից, ուստի միայն կհորդորեմ, որ կարդա, սովորի և հետևություններ անի:

ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի մայիսի 26-ի թիվ ՍԴՈ-1210 որոշման մեջ արձանագրել է, որ« ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՓԱՍՏԱՑԻ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԼԻՆԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԸՆԴԳԾՈՒՄՆ ԻՄՆ Է՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆՙ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԱՇԽԻՔ Է ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՙ ԱՅԴ ԹՎՈՒՄ՜ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ»։

Իսկ պատշաճ ծանուցման համակարգային խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ արձանագրելով, որ անձը պարտավոր չէ վարչական ակտի ընդունման մասին տեղեկանալ պաշտոնական տեղեկագրից (էլեկտրոնային եղանակով), այլ պետք է անձամբ ծանուցվի իր նկատմամբ կայացված վարչական ակտի և հարուցված վարչական վարույթի մասին (Սերխիդեսը և Քրիստոֆորուն ընդդեմ Կիպրոսի (Serghides and Christoforou v. Cyprus) գործով 2002 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44730/98, կետ 69) :

Եզրափակվեմ այսքանով:

Հ.Գ. Կարինե Բաղդասարյանի նկատմամբ անհապաղ պետք է հարուցվի կարգապահական վարույթ: Ես այդ հիմքերը ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի աշխատակազմի միջոցով կփոխանցեմ ՀՀ արդարադատության նախարարին:

Եվ երկրորդ, այդ տիկնոջը պետք է փոխանցել, որ դեռևս 2001թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հանրային իրավունքի ոլորտում ինձ շնորհել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա նաև դոցենտի գիտական կոչում…

Անպես որ, ինձ հետ դժվար է խոսել ապօրինության ՛՛լեզվով՛՛: Դուք այդ բնագավառում այնքան գիտելիքներ ունեք, որքան ես մեկ օրում մոռանում եմ: Ցավոք, ձեր կայացրած որոշումն այդ մասին է վկայում:

ՀՀ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ճանաչվելու իմ մյուս հայցն ընդունվել է վարույթ: Մտահոգվելու ոչինչ չկա:
Որևէ կասկած չի կարող լինել, որ այդ հրամանագիրը առ ոչինչ կճանաչվի:

Իսկ եթե ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցը վարույթ չընդունվի, ապա այն կհասցեագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ ինչպես արդեն նշեցի, այդ հեղինակավոր դատարանը պատշաճ ծանուցման համակարգի հետ կապված արդեն իսկ ունի նախադեպային որոշում:
Ցավալին այն է, որ դատավորների այս կատեգորիայի համար այլևս դատական համակարգը խայտառակելը սովորական երևույթ է:
Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրենց պատվիրատուներն այլև ՛՛գոյություն չունեն՛՛: