Search
Close this search box.

Բաքվի հերթական կեղծիքը` Հայաստանում կա 871 ադրբեջանցի գերի.Գագիկ Համբարյան

Զարմանահրաշ երևույթ են Իլհամ Ալիևի մանկլավիկները: Սրանք և իրենց անմիջական ֆյուրերը՝ Իլհամ բաբան, առաջնորդվում են Հիտլերի կառավարությունում քարոզչության համար պատասխանատու Գեբելսի կարգախոսներից մեկով՝ “Որքան սուտը սարսափելի է, այդքան ավելի շատ են հավատում դրան:”
Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Արցախյան հակամարտության ժամանակ և դրանից հետո Բաքվին հաջողվել է հայկական գերությունից ազատել 1480 ազերի: Սակայն, ըստ Գուլիևի, պարզվում է, որ Հայաստանում և Արցախում դեռ կան, չզարմանաք, 871 գերի ազերի-թուրքեր: Գուլիևը նաև հայտարարել է, որ այդ գերիներին հայերն օգտագործում են որպես ստրուկներ՝ ծանր աշխատանքներ կատարելու համար: Գուլիևն այդ “գերիներին” գտնելու համար հատուկ աշխատանքներ է կատարել՝ դրանց լուսանկարային և ԴՆԹ բազաներն է ստեղծել:
Ուղղակի ծիծաղելի են Գուլիևի հայտարարությունները: Պաշտոնական Բաքվի կողմից “կիրառվող” ապատեղեկատվության բազան տարիների ընթացքում չի էլ փոխվում…Բաքվում չեն հասկանում, որ 30 տարի էլ “ստրուկ” ազերիների մասին հեքիաթը պատմելով՝ նաև պետք է “ծերացնեն” այդ ստրուկներին և հասկանան, որ եթե նույնիսկ դրանք եղել են, ապա շատ վաղուց ողջ չեն կամ էլ պիտանի չեն “օգտագործման”: Սակայն Բաքվում մտածում են, որ իրենց 30-ամյա ստի արդյունքում, իբրև թե հայերի կողմից գերեվարված ազերիները չեն մեծանում՝ միշտ երիտասարդ են մնում և տանջալից աշխատում են միայն իրենց համար հայտնի, բայց Հայաստանում անհայտ վտանգավոր աշխատանքներ կատարելով:
Գուլիևը հպարտորեն նաև նշել է, որ այդ նույն ընթացքում Հայաստանին փոխանցվել է 507 գերի: Սակայն, չգիտես ինչու, չի մանրամասնել, թե որքան հայ է գերեվարվել և տանջալից մահ գտել Գոբուստանի բանտում, կամ ինչ պատճառով վերջերս ազերիական գերությունում հայտնված շատ հայեր Բաքվի “հյուրընկալության” հետևանքով մահացել են կամ հոգեկան խանգարում ստացել: