Search
Close this search box.

Երևանի քաղաքապետը մամուլի խոսնակ նշանակեց

Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

«Սիրելի գործընկերներ,

այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են ֆեյսբուքում եւ թվիթերում, շուտով նաեւ կլինեն այլ սոցցանցերում։

Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասված է նրա գրառման մեջ։