Search
Close this search box.

Շշի Մելոյին և նրա թիկնազորին փռել են ասֆալտին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահներն ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին։

Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ չի կարող տալ, և մարդը ստիպված է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում դրան»: