Search
Close this search box.

Լարված վիճակ Էջմիածնում

Քիչ առաջ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները մտել են են Մայր Աթոռի տարածք: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` մասնակիցները ցանկացել են ներխուժել վեհարան, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը:

Ոստիկանները դեռ գտնվում են եկեղեցու տարածքում: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` այս պատճառով խաթարվել են Ճեմերանի դասերը: Գևորգյան ճեմարանի ուսանողներին ազատել են դասերից, որպեսզի կարիք լինելու դեպքում նրանք գնան և «պաշտպանեն» վեհափառին: