Search
Close this search box.

Բաքվում դպրոցի փոխտնօրենը և ուսուցիչը ծեծել են աշակերտներին. սկանդալային տեսանյութ է տարածվել

Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTv կայքը սկանդալային տեսանյութ է տարածել,որտեղ Բաքվի Դարնագյուլ արվարձանում գտնվող դպրոցներից մեկի փոխտնօրենը և ուսուցիչը դպրոցի բակում ծեծի են ենթարկում աշակերտներին,իսկ նրանցից մեկի երեսին ուժեղ հարված են հասցնում:
Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով Դարնագյուլում գործում է մոտ տասը դրպոց,որտեղ հիմնականում սովորում են տեղահանվածների երեխաները:
MeydanTv-ին հաղորդում է,որ Ադրբեջանի ԿԳՆ-ի կողմից որևէ արձագանք չի եղել այդ զարհուրելի միջադեպի կապակցությամբ:
Մանրամասները` տեսանյութում