Search
Close this search box.

Շառլ Ազնավուրի հոգեհանգստին հայերեն երգած զինվորականը Երևանում կմասնակցի համերգի

Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին, հայտնում է են Մշակույթի նախարարությունից:

Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Ժ. Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը: