Search
Close this search box.

Ծառուկյան դաշինք և Ելք խմբակցությունները ստորագրահավաք են անցկացնում

ԱԺ Ծառուկյան դաշինք և Ելք խմբակցությունները ստորագրահավաք են անցկացնում, որ ԱԺ ատահերթ նիստ հրավիրեն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման համար: ՀՅԴ խմբակցությունը չմիացավ ստորագրահավաքին՝ պատճառաբանելով, որ կողմ կքվեարկեն նախագծին, բայց չեն ուզում նախաձեռնության համահեղինակ լինել: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ ստորագրություններն առավել քան բավարար են արտահերթ նիստ հրավիրելու համար: Նա նշեց, որ անհրաժեշտ ստորագրությունների թիվը 27-ն է, անգամ ՀՀԿ խմբակցությունից են ստորագրողներ եղել:
Եթե այսօր ստորագրությունները հանձնեն, հնարավոր կլինի երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրել: