Search
Close this search box.

ՀՀԿ–ն քննարկել և հաստատել է ԸՕ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը, որը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։