Search
Close this search box.

ՏԻՄ ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 23.73 տոկոսը

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմում է 23.73 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 16.88 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 16.6 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 20 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 33.68 տոկոսը։