Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Լիբանանի վարչապետի հետ սելֆի է հրապարակել

Աշխատանքային այցով Բեյրությում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

«Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար», գրել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: