Search
Close this search box.

Ադրբեջանցի հրամանատարը սպանել է զինվորին

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ի տեղեկություններով ադրբեջանական բանակում նոր կորուստ է արձանագրվել:
Ըստ լրատվամիջոցի, Բաքվի 4-րդ միկրոշրջանից բանակ զորակոչված ասկյար Ռազի Մուսթաֆալիի դին բարեկամներն արդեն հուղարկավորել են:  Բարեկամները նաև հայտնել են, որ Թարթարի շրջանում ծառայող զինվորին սպանել է զորամասի հրամանատարը. Ռազիին վերջինս գնդակահարել է:

Meydan Tv-ի փորձերը ասկյարի սպանության մանրամասները ճշտելու Ադրբեջանի ՊՆ-ից ավարտվել են ապարդյուն: Ինչպես միշտ, Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչությունը թաքցնում է ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած կորուստների լուսաբանումը: