Search
Close this search box.

«Ժամանակ».Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները եւ պատրաստվում է մտնել քաղաքականություն:

Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաեւ ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները:

Այս տեղեկությունները վկայում են, որ Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում